• +374 43 300388
  • [email protected]
  • ք․ Երևան, Տիգրան Պետրոսյան 32/8
BusinessHK

«Հայ Գործարարի Կողքին»

Բիզնեսաջակցման Հասարակական Կազմակերպություն (ՀԿ)

Արմեն Հովհաննիսյան

Հիմնադիր, Նախագահ

Կազմակերպության տվյալները

Գրանցման համար
Գրանցման ամսաթիվ
211.171.1019119
2018-05-23
ՀՎՀՀ08421455
ՁԿԴ51065418

Մեր առաքելությունը

Կազմակերպությունը ստեղծվել է աջակցելու Հայաստանի Հանրապետության տարածքում գործարարական գործունեությամբ զբաղվող ընկերություններին և գործարարներին, ինչպես նաև խրախուսելու և աջակցելու նման գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձանց։

Մեր նպատակները

  • Կազմակերպության գործունեության նպատակներն են՝
  • Իրավագիտակցության մակարդակի բարձրացումը Հայաստանի Հանրապետությունում,
  • Հասարակության հետ կայուն կապի պաշտպանությունը,
  • Տարածաշրջանային ուսումնասիրությունների և վերլուծությունների միջոցով ՀՀ մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման ծրագրերի կազմումը, դրանց աջակցումը,
  • Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային կազմակերպությունների ընդլայնմանը, ինչպես նաև սկսնակ գործարարներին աջակցելը։
  • Նորավարտ մասնագետների պրակտիկավորման կազմակերպումը,
  • Համագործակցել կառավարական և ոչ կառավարական, տեղական ինքնակառավարման մարմինների և օտարերկրյա կազմակերպությունների հետ,
  • Պաշտպանել և ներկայացնել կազմակերպության շահերը պետական և տեղական ինքնակաոավարման մարմիններում, հասարակական միջազգային կազմակերպություններում:
  • Կազմակերպությունն իրականացնում է նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ծրագրեր:

Բիզնեսի սպասարկման մեկ պատուհան

Արդյունավետ համագործակցության հարթակ

Բիզնես խորհրդատվություն